Աշխարհ

Առաջիկա 30 տարիներին Թուրքիան չի դառնա ԵՄ-ի անդամ․ Ավստրիայի ԱԳՆ

Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը գերմանական Die Welt-ի հետ զրույցում խոսել է նաև Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու մասին հարցի վերբարյալ։

Նախարարի խոսքով՝ Թուրքիան էլ, Եվրամիությունն էլ գիտեն, որ անդամակցելու մասին բանակցությունները ոչնչի չեն հանգեցնելու։ Իր կարծիքով՝ Թուրքիան առաջիկա 30 տարիների ընթացքում միության անդամ չի դառնա։

Շալենբերգը նշել է նաև, որ Ավստրիան երկար տարիներ եղել է այն կարծիքին, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու մասին սառեցված բանակցությունները պետք է դադարեցվեն պաշտոնապես։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ