Սպորտ

ՄՅՈւ-ի սկաուտներին չի գոհացրել Գակպոյի խաղը

Հայտնի է դարձել, թե ինչու «Մանչեսթեր Յունայթեդը» չի պայքարել «Լիվերպուլի» հետ Կոդի Գակպոյի տրանսֆերի համար։

Ինչպես հայտնում է BBC-ի լրագրող Հովարդ Նուրսը, «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտներին այս պահին չի գոհացրել ֆուտբոլիստի խաղամակարդակը։

«Մանչեսթեր Յունայթեդի»՝ Գակպոյի նկատմամբ հետաքրքրության մասին բազմիցս խոսվել է, սակայն երեկ ՊՍՎ-ն հայտարարել է, որ եզրային հարձակվողը կարիերան կշարունակի «Լիվերպուլում»: Մերսիսայդյան ակումբն առանց բոնուսների կվճարի 37 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Ընթացիկ մրցաշրջանում ՊՍՎ-ի կազմում անցկացրած 24 խաղում Գակպոն խփել է 13 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ