fbpx
Զինված Ուժեր

Չի կարելի արդարադատությունը խեղաթյուրել, եթե նույնիսկ մեր հարգելի որդեկորույս ծնողներին դուր չի գալիս․ Մովսես Հակոբյան

«Ցավ եմ ապրում բանակում տեղի ունեցած դեպքերի համար, դրանք կարող են ամենատարբեր պատճառներն ունենալ, պետք է թողնել քննություն ընթանա։ Այս մասին ասել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչ կտա դեպքերի կանխարգելման տեսանկյունից կադրային փոփոխությունները ԱՀ ՊԲ-ում, ՀՀ ռազմական ոստիկանությունում՝ Մովսես Հակոբյանն ասաց․

«Եթե վերադասը որոշում է, որ պիտի լինեն կադրային փոփոխություններ, դրանք քննարկման ենթակա չեն»,-նշեց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, թե ինքը տևական ժամանակ ԱՀ և ՀՀ զինված ուժերում առանցքային դերակատարություն է ունեցել, և իր պաշտոնավարման ժամանակ ևս ԱՀ-ում բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել, և գործերը մինչև այժմ բացահայտված չեն, օրինակ՝ սևազգեստ մայրերը պարբերաբար նաև իր անունն են շոշափում գործերի կոծկման համատեքստում, Մովսես Հակոբյանն ասաց․

«Չեմ կիսում Ձեր տեսակետը, գործերը բացահայտված են։ Իմ անունը շոշափում են, բայց դրա մեջ ոչինչ չկա։ Քննություն իրականացվել է, պետք է հավատանք մարդկանց, չի կարելի արդարադատությունը խեղաթյուրել, եթե նույնիսկ դա մեր հարգելի որդեկորույս ծնողներին դուր չի գալիս»,-նշեց նա։

Մովսես Հակոբյանն ասաց, որ հասկանում է որդեկորույս ծնողներին, բայց անհրաժեշտ է թողնել, որ իրավապահները քննություն իրականացնեն։

Առավել մանրամասն՝ Tert.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ