fbpx
Արցախ
15:10 16/10/2019

Չի կարող լինել վերադարձ անցյալին․ Դավիթ Բաբայան

Այս հանդիպմանը քննարկվել են դասական և կոնկրետ թեմաներ. դասականի շրջանակներում անդրադարձ է կատարվել զինադադարի ռեժիմի պահպանմանը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցին:

«Պաշտոնական Ստեփանակերտը վերահաստատել է, որ մենք հավատարիմ ենք խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պահանջում լիարժեք ձևաչափի վերականգնում` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ: Մենք խոսել ենք այն մասին, որ չի կարող լինել վերադարձ անցյալին: Արծարծվել են նաև մարդասիրական մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել վերջին զարգացումներին, քննարկումններին: Հանդիպումը կառուցողական էր ու անմիջական»,-մասնավորապես ասել է Դ. Բաբայանը:

Նրա խոսքով՝ այն, որ բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովվում է, ինքնին առաջընթաց է:
«Մենք պետք է գիտակցենք, որ գործ ունենք ամենաբարդ հակամարտություններից մեկի հետ, և կարգավորման մասին՝ որպես այդպիսին, դասական տարբերակով դեռևս վաղաժամ է խոսել: Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է համախմբված լինենք, ունենանք ուժեղ բանակ և վարենք ճիշտ քաղաքականություն: Այն, ինչ ունենք հիմա, այսինքն ստատուս-քվոն, դա հենց կարգավորում է: Այլ տարբերակ չկա, քանի որ Ադրբեջանը մի բան է ցանկանում, իսկ իրավիճակն այլ է: Հետևաբար, որպեսզի իրականությունը և Ադրբեջանի պահվածքն ինչ-որ տեղ համահունչ լինեն, պետք է երկար տարիների տքնաջան աշխատանք: Դրա համար ես չեմ ուզում, որ հանդիպումներից, ելույթներից ակնկալենք ճակատագրական փոփոխություն: Առավել ևս, որ Ադրբեջանը շարունակում է ռևանշիստական քաղաքականության վարումը»,- նշել է Դ. Բաբայանը:

Դ. Բաբայանի խոսքով՝ ինչքան շատ լինեն փաստարկված, հավաստիացնող նյութեր և փաստաթղթեր, այնքան Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականության համար միջազգային հանրության կողմից կստանա գնահատական:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ