Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում. անհրաժեշտ է համապատասխան մեխանիզմներ ներդնել. Մնացականյան

Հրապարակող՝

Շոտլանդիայում կատուն զբոսանքից հետո թմրանյութ է բերել տուն․ The Scottish Sun

Ամենադիտվածներ

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը սկսելու արարողակարգի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը հիմնական ուշադրությունը հատկացվելու է իրավիճակի զարգացմանը, որն իրական սպառնալիք է դարձել տարածաշրջանի անվտանգությանը։

Նախարարն ընդգծեց, որ գլխավոր ուշադրությունը հատկացվելու է ղարաբաղյան հակամարտության գոտու իրավիճակին։ «Այն, ինչի հետ մեր հայրենակիցները բախվել են Լեռնային Ղարաբաղում, էքզիստենցիալ սպառնալիքի մարմնավորում է, ինչի մասին մենք ասել ենք, և որը հասունացել է մի քանի տասնյակ տարիների ընթացքում»,- հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը։

Նախարարն արձանագրել է, որ վերջերս կայացած եռակողմ հանդիպմանը, որը տեղի էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, ձեռք էր բերվել որոշակի արդյունք։ Նախարարը շեշտել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Ռուսաստանի դերը, ՌԴ նախագահի և ԱԳ նախարարի ավանդը։ «Անհրաժեշտ է առաջին հերթին դադարեցնել մարտական գործողությունները։ Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում»,- արձանագրել է նախարարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է համապատասխան մեխանիզմների ներդրումը։

ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան բացահայտեց իրական նպատակները՝ Արցախի ժողովրդի ֆիզիկական բնաջնջում։ Ադրբեջանն անտեսում է քաղաքացիական և ռազմական օբյեկտների տարանջատման կոչերը, ինքն, ի դեպ, ռազմական օբյեկտները տեղակայում է քաղաքացիական բնակչության շրջանում։

Ամենաթարմ