fbpx
Սպորտ

Բրյուգեի ֆուտբոլիստը ՉԼ-ի ռեկորդ է սահմանել

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում «Բրյուգեն» 4:0 հաշվով հաղթեց «Պորտուին»։

89-րդ րոպեին բելգիական ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել 17-ամյա նորվեգացի Անտոնիո Նուսան։

17 տարեկան 189 օրական հասակում գոլ խփելով՝ Նուսան դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, ով գոլ խփեց Չեմպիոնների լիգայի իր դեբյուտային խաղում։

Նուսան դարձավ նաև Չեմպիոնների լիգայի երկրորդ ամենաերիտասարդ գոլահարը։ Այս կատեգորիայում ռեկորդակիրը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Անսու Ֆատին է, ով գոլի հեղինակ է դարձել 17 տարեկան 40 օրականում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ