fbpx
Աշխարհ

Չիլիում հանրաքվե կանցկացվի Սահմանադրության վերաբերյալ

Չիլիի իշխանություններն ու ընդդիմությունը համաձայնության են եկել, որ նոր 2020 թվականի ապրիլին երկրում հանրաքվե անցկացվի Սահմանադրության վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է Tercera հրատարակությունը:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, երկարատև բանակցություններից հետո Չիլիի Սենատի ղեկավար Հայմե Կինտանան հայտարարել է երկրի կառավարող կուսակցությունների և ընդդիմության միջև պատմական համաձայնության ձեռքբերման մասին, որն ուղղված է 1981 թվականից գոյություն ունեցող Սահմանադրության փոխարինմանը և որն ստացել է «Հանուն հանրային հանգստության և նոր սահմանադրության» անվանումը:

«Այս գիշերը պատմական է Չիլիի համար»,-նշել է Կինտանան՝ հավելելով, որ խոսքը ճգնաժամից խաղաղ ու ժողովրդավարական ճանապարհով դուրս գալու և բոլոր քաղաքացիների հաղթանակի մասին է:

Հրատարակության տեղեկություններով՝ համաձայնագրի 12 կետերից առաջինը մատնանշում է երկրում հասարակական կարգի վերականգնումը:

Չիլիում զանգվածային բողոքների սկսվելու պատճառը հոկտեմբերի սկզբին մետրոյի գների աճն է: Սակայն դա պատճառներից միայն մեկն է: Երկրի բնակիչները հանդես են գալիս անվճար կրթություն և առողջապահության ծառայություններ ստանալու անհնարինության, ոչ բարձր աշխատավարձերի և սակագների աճի դեմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ