Չիլիում կտուգանվեն զբոսաշրջիկների և տեղի բնակիչների համար լողափերի մուտքն արգելափակող օրինախախտներին

Ամենադիտվածներ

Չիլիում կտուգանվեն զբոսաշրջիկների և տեղի բնակիչների համար լողափերի մուտքն արգելափակող օրինախախտներին։ Ընդ որում խոսքը միլիոնավոր տուգանքի մասին է՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։

Վճարի չափը տատանվում է 490 հազար պեսոյից մինչև 4,9 մլն պեսոյի շրջանակներում (737-7370 դոլար)։ Արարքը կրկնելու դեպքում տուգանքի չափը կկրկնապատկվի։

Չիլիի ազգային ժառանգության նախարարությունը հիշեցրել է, որ երկրում չկան մասնավոր լողափեր։ Միևնույն ժամանակ մասնավոր տների և հյուրանոցների շատ սեփականատերեր ուրիշներին թույլ չեն տալիս մտնել իրենց տարածք, պնդելով, որ դա մասնավոր սեփականություն է։

Նմանատիպ խախտումների մասին այժմ հնարավոր կլինի հայտնել բաժանմունքում։

Ամենաթարմ