fbpx
Աշխարհ

Չինական ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը ԱՄՆ-ում հետաձգվել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը հոկտեմբերի 1-ից հետաձգել մինչև 15-ը: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է թվիթերյան իր էջում:

«ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի խնդրանքով, ինչպես նաև այն բանի կապակցությամբ, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը հոկտեմբերի 1-ին նշելու է իր 70-ամյակը, մենք պայմանավորվեցինք, որպես բարի կամքի դրսևորում, 250 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը (25 տոկոսից մինչև 30 տոկոս) հոկտեմբերի 1-ից հետաձգել մինչև 15-ը»,- գրել է Թրամփը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Bloomberg-ը, վկայակոչելով ՉԺՀ-ի Պետխորհրդի Մաքսային սակագների կոմիտեի հայտարարությունը, Չինաստանի կառավարությունն իր հերթին որոշել է սեպտեմբերի 17-ից վերացնել 25-տոկոսանոց մաքսերն ԱՄՆ-ից ներկրվող 16 ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի, պեստիցիդների և լուբրիկանտների նկատմամբ: Մաքսերը սահմանվել էին 2018 թվականին: Ցանկի մեջ չեն մտել ԱՄՆ-ի արտահանման կարևոր ճյուղերը. սոյան, խոզի միսը և եգիպտացորենը:

Կոմիտեն շարունակում է քննության առնել ապրանքների նոր ցուցակներ, որոնք չեն հարկվի մաքսերով: Նոր բացառումների մասին կհայտարարվի ավելի ուշ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ