fbpx
Գիտություն

17:50 16/5/2019

Չինական լուսնագնացը տեղեկություններ է հաղորդել Լուսնի հակառակ կողմից

Չինական «Յութու-2» լուսնագնացը նոր տեղեկություններ է հաղորդել Լուսնի հակառակ կողմից: Այն այնտեղ հայտնաբերել է երկուս տեսակի ապարներ: Այս նոր հայտնագործությունները Չինաստանի Գիտությունների ակադեմիայի գիտնական Չունլայ Լին ներկայացրել է Nature ամսագրում:

Մասնագետները կարծում են, որ Լուսնի վրա խառնարանների կազմավորման պատճառը երկնաքարերն են: Լոսնագնացը նաև հայտնաբերել է պիրոքսեններ և օլիվիններ:

Հիշեցնենք, որ չինական «Չանյե-4» միջմոլորակային կայանը և «Յութու-2» լուսնագնացը հունվարի սկզբից ուսումնասիրում են Լուսնի հակառակ կողմը:

 

 

Վերեվ