Չինաստանը ԱՄՆ իշխանություններին մեղադրել է ստելու մեջ. CNN

Հրապարակող՝

ԱՄՆ-ն 274 մլն. գումար է տրամադրել ՄԱԿ-ի երկրներին

Ամենադիտվածներ

CNN-ի փոխանցմամբ` Չինաստանի ԱԳՆ-ն հոդված է հրապարակել, որում հանգամանալից կերպով հերքել է ԱՄՆ իշխանությունների մեղադրանքները՝ կապված կորոնավիրուսի համավարակի տարածման հարցում Չինաստանի դերի հետ:

Փաստաթուղթը բաղկացած է 24 կետից, և կազմված է 11 հազար բառից։ Փաստաթղթում Պեկինը ներկայացնում է ԱՄՆ-ի իշխանությունների կողմից բերված, իր պնդմամբ, սուտ տեղեկություններ, այնուհետև փաստերով և գիտական հիմնավորումներով հերքում է դրանք:

ԱՄՆ-ն վերջին շաբաթների ընթացքւմ բազմիցս մեղադրել է Չինաստանին վիրուսի տարածման համար՝ ասելով, որ Պեկինը կարևոր տեղեկություններ է թաքցրել վարակի վաղ փուլերում: Չինաստանի հոդվածը սկսվում է ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնի բառերով:

«Ինչպես ասել է Լինկոլնը, կարող եք միշտ հիմարացնել որոշ մարդկանց և կարող եք որոշ ժամանակ հիմարացնել բոլոր մարդկանց, սակայն չեք կարող միշտ հիմարացնել բոլոր մարդկանց»:

Մինչ այդ ԱՄՆ նախագահը և պետքարտուղարը հայտարարել են, որ վիրուսը ծագել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիաներից մեկում:

«Այն, որ Ուհանն առաջինն է հայտնել վիրուսի մասին, չի նշանակում, որ վիրուսն այնտեղ է ծագել: Ըստ էության, վիրուսի ծագումն առայժմ չի հաստատվել»,- մեջբերված է հոդվածից։

Պեկինը պնդում է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է շեղել ուշադրությունը, քանի որ իրենց չի հաջողվել ԱՄՆ-ի ներսում զսպել վիրուսի տարածումը:

Աղբյուրը՝ CNN.

Ամենաթարմ