fbpx
Աշխարհ

Չինաստանի Չանշա քաղաքում հրդեհ է բռնկվել 42 հարկանի շենքում

Չինաստանի Չանշա քաղաքում հրդեհ է բռնկվել 42 հարկանի շենքում, որը ծառայել է որպես China Telecom ընկերության գրասենյակ։ Այս մասին հայտնում է CCTV հեռուստաալիքը։

Այս պահին միջադեպի հնարավոր զոհերի մասին տեղեկություն է ճշտվում։ Անհայտ են նաև հրդեհի պատճառները, որն արագորեն պատել է ավելի քան 200 մետր բարձրությամբ շենքը:

Քաղաքի հրշեջ-փրկարարական ծառայությունները ժամանակին արձագանքել են հրդեհին, հրդեհն արագ մարվել է։ Դեպքի վայր է մեկնել 280 շտապօգնության ծառայություն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ