fbpx
Աշխարհ

Չինաստանը մտադիր է պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ չորս կոնգրեսականների նկատմամբ

Global Times-ի հաղորդմամբ՝ Չինաստանը մտադիր է պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ չորս կոնգրեսականների և երկու կազմակերպությունների նկատմամբ՝ ԱՄՆ Սենատ Պեկինի նկատմամբ սահմանափակիչ միջոցներ կիրառելու մասին օրինագիծ բերելու պատճառով։

Միսսուրի ամերիկյան նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շմիթը, որն առաջինն է դատական ​​գործ էր հարուցել ՉԺՀ իշխանությունների դեմ՝ նրանց մեղադրելով COVID- ի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու մեջ, կարող է հայտնվել Չինաստանի՝ պատժամիջոցների ենթարկվող մարդկանց ցանկում:

Լրագրողները հաղորդում են, որ Չինաստանը մտադիր է ոչ միայն սիմվոլիկ արձագանքել, այլև ձեռնարկել պատասխան միջոցառումներ, որոնք «ցավոտ» կլինեն Միացյալ Նահանգների համար:

Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը ընդգծել է, որ համավարակի սկզբից ի վեր Չինաստանը սերտորեն համագործակցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ