fbpx
Աշխարհ

Չինաստանում ներկայացրել են սեփական արտադրության 2 պատվաստանյութ

Interfax գործակալության հաղորդմամբ՝ միևնույն ժամանակ 2 դեղագործական ընկերություններ առաջին անգամ ներկայացրել են կորոնավիրուսի դեմ չինական հնարավոր պատվաստանյութեր։

Պատվաստանյութերը մշակել են Sinovac Biotech և Sinopharm ընկերությունները։ Պատվաստանյութերի նմուշները ներկայացվել են Պեկինում ցուցահանդեսի ժամանակ։ Այժմ սկսվել են կլինիկական փորձարկումների երրորդ փուլը։

Նշենք, որ մայիսին  Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը խոստացել էր, որ հաջող փորձարկումների դեպքում Չինաստանի կողմից մշակված պատվաստանյութերը կդառնան «համաշխարհային հասարակության բարիք»։

Այժմ ամբողջ աշխարհում մշակվում է կորոնավիրուսի դեմ ավելի քան 100 հնարավոր պատվաստանյութ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ