Աշխարհ

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային բանակցությունները կվերսկսվեն շուտով․ CNBC

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային բանակցությունները պետք է վերսկսվեն հոկտեմբերի 10-ին Վաշինգտոնում: Այս մասին հայտնել է CNBC հեռուստաալիքը՝ հղում անելով երեք աղբյուրի:

Ըստ աղբյուներից մեկի՝ բանակցություններում Չինաստանի պատվիրակությունը կգլխավորի ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն:

Սեպտեմբերի 26-ին ՉԺՀ-ի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը հայտարարել է, որ Չինաստանի իշխանություններն ակտիվորեն նախապատրաստվում են Միացյալ Նահանգների հետ առևտրային բանակցությունների 13-րդ փուլին:

Նա նաև հայտնել է, որ վերջերս Չինաստանի ընկերություններն ամերիկյան կողմի հետ կնքել են Միացյալ Նահանգներից խոզի մսի և սոյայի խոշոր մատակարարումների համաձայնագրեր՝ առանց համապատասխան արտադրանքի բարձրացված մաքսերով հարկման: Պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ՉԺՀ-ի Պետխորհուրդն արդեն չեղարկել է ԱՄՆ-ից համապատասխան արտադրանքի ներմուծման բարձրացված սակագները:

«Չինաստանը և ԱՄՆ-ը փոխադարձաբար իրար լավ են լրացնում գյուղատնտեսության բնագավառում համագործակցելիս, մենք փոխգործակցության լայն ասպարեզ ունենք»,-հավելել է Գաո Ֆենը:

Նա նաև հույս է հայտնել, որ Պեկինը և Վաշինգտոնը կկարողանան վերացնել հակասությունները, ձեռնարկել իրական քայլեր, որոնց շնորհիվ շահավետ պայմաններ կստեղծվեն այդ ոլորտում հաջող համագործակցության համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ