ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չհանշուն հեռավար հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ։
Հանդիպման ընթացքում Չհանշուն խոսել է նաև Հավաքական անվտնագության պայմանագրի կազմակերպության մասին։
Չինաստանի ներկայացուցչի խոսքով՝ իրենք ՀԱՊԿ-ը համարում են ԱՊՀ-ի տարածքում ռազմական անվտանգության առաջատար մեխանիզմ, որը տարածաշրջանային կայնության և անվտանգության խթանման ու ապահովման հարցում նշանակալի դեր ունի։
Նա ասել է, որ Չինաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Կազմակերպության հետ ու զարգացնել այն։