fbpx
Հասարակություն

Չինաստանից տարհանված ՀՀ քաղաքացին Ղազախստանում 14 օր կմնա կարանտինում

Չինաստանից տարհանված Հայաստանի քաղաքացին Ղազախստանում 14 օր կմնա կարանտինում: Ղազախստանի կառավարության պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Ղազախստանի կառավարությունը կազմակերպել է Չինաստանից Ղազախստանի 83 քաղաքացու տարհանումը. Ղրղզստանի, Հայաստանի և Բելառուսի իշխանությունների խնդրանքով տարհանվել են նաև այդ երկրների քաղաքացիներ:

Տարհանված քաղաքացիները բուժզննում անցնելուց հետո ուղարկվել են կարանտին գոտի, որտեղ կմնան 14 օր: Կարանտինի շրջանում նրանց հետ կապի մեջ կլինեն միայն բժիշկները: Նշվում է, որ տարհանված քաղաքացիների հարազատները ծանուցվել են կարանտինի շրջանում գործող կանոնների մասին:

Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն էր տարածել, որում հայտնում էր, որ Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ