fbpx
Աշխարհ

Չինաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են շփումներ պահպանել առևտրի համաձայնագրի շուրջ

Չինաստանի և ԱՄՆ-ի բանագնացները առևտրատնտեսական հարցերի շուրջ հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք պայմանավորվել են շփումներ պահպանել առևտրի համաձայնագրի առաջին մասի շուրջ: Այդ մասին նշվում է ՉԺՀ-ի առևտրի նախարարության հայտարարության մեջ:

«ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն նոյեմբերի 26-ի առավոտյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի և ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ:

Կողմերը քննարկել են այն ուղիները, որոնցով կվերացվեն կողմերի հիմնական մտահոգությունները, պայմանավորվել են պահպանել շփումները համաձայնագրի առաջին մասի հետ կապված կոնսուլտացիաներին վերաբերող մնացած հարցերի շուրջ»,-ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Զրույցին չինական կողմից մասնակցել են նաև առևտրի նախարար Չժուն Շանը և Չինաստանի Ժողովրդական բանկի ղեկավար Ի Գանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ