fbpx
Աշխարհ

Չինաստանում ապրիլի 4-ը համազգային սգո օր է հայտարարվել

Կորոնավիրուսի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար ապրիլի 4-ին Չինաստանում համազգային սգո օր է հայտարարվել:

Հիշատակի արարողության ընթացքում Չինաստանում և տարբեր երկրներում իջեցվելու են երկրի դիվանագիտական ներկայացուցիչների պետական դրոշները, իսկ ժամանցային բոլոր միջոցառումները հետաձգվելու են:

Ապրիլի 4-ին տեղական ժամանակով 10:00-ին ամբողջ Չինաստանը երեք րոպե լռությամբ կհարգի զոհերի հիշատակը: Ի նշան վշտի՝ կհնչեն նաև ավտոմեքենաների, նավերի, գնացքների ազդանշանները:

Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Հայտնենք, որ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով 3322 մարդ է մահացել:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ