«Գաեմի» թայֆունի հետևանքով առաջացած հորդառատ անձրևների հետևանքով Հունան նահանգում (կենտրոնական Չինաստան) տուժել է ավելի քան 1,2 միլիոն մարդ: Արտակարգ իրավիճակին արձագանքելու համար մոբիլիզացվել են բազմակողմ ուժեր, հաղորդում է «Սինհուան»:
Հինգշաբթի օրը նահանգային հեղեղումների և երաշտի դեմ պայքարի շտաբը հայտնել է, որ վնասված բերքի տարածքը հասել է 127,000 հեկտարի: Բացի այդ, 96500 մարդ տարհանվել է անվտանգ վայրեր: