Չինաստանի հյուսիսում ուղևորատար գնացքը հարվածել երկաթգծերի վրա աշխատող 9 բանվորի։
Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստաալիքը։
Նշվում է, որ 9 աշխատողներն էլ մահացել են։ Գնացքը ընթանում էր Ուրումչիից Հանչժոու։
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 05:19-ին՝ Ցզինչան քաղաքային շրջանի տարածքում։
Ըստ աղբյուրի՝ տեղում աշխատում են փրկարարները։ Փորձ է արվում պարզել միջադեպի պատճառը։ Այլ մանրամասներ հայտնի չեն։