Աշխարհ
12:00 08/05/2021

Չինաստանում հեղեղումներ են․ աղետի գոտում է հայտնվել 70 հազար մարդ

Չինաստանում առատ անձրևների հետևանքով հեղեղումներ են սկսվել Հունան նահանգում, որտեղ շուրջ 70 հազար մարդ հայտնվել է վտանգավոր գոտում։

Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։

Նշվում է, որ փրկարարներին դեռևս հաջողվել է միայն 1800 հոգու տարհանել։

Քաղաքացիներին խորհուրդ է տրվել հեռու մնալ ցածրադիր վայրերին, քանի որ որոշ գետերի մակարդակը մի քանի մետր բարձրացել է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ