fbpx
Աշխարհ

Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով զոհեր կան

Հինգ մարդ է զոհվել, ես մեկն անհետ կորել Չինաստանի հարավի Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում տեղացող հորդառատ անձրևների պատճառով: Այս մասին հայտնել է Սինհուա գործակալությունը:

Նշվում է, որ առավել շատ տուժած Ցյուանչժոու շրջանում զոհվել է հինգ մարդ, ևս մեկն անհետ կորած է:

Ընդհանուր առմամբ աղետի գոտում են հայտնվել տեղի 180 հազար բնակիչներ, տարերքը ոչնչացրել է 5 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակներ:

Տարերքը լուրջ վնաս է հասցրել տրանսպորտային ենթակառուցվածքին, կամուրջներին, ավտոճանապարհներին, էլեկտրակայաններին: 20 հազարից ավելի ընտանիքների առջև ծառացել է էլեկտրամատակարարման խնդիրը: Իշխանությունները 500 մարդ են ուղարկել աղետի շրջան՝ իրականացնելու փրկարարական գործողություն:

Մինչ այժմ ավելի քան 8 հազար մարդ է տարհանվել ավելի անվտանգ շրջաններ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ