fbpx
Աշխարհ

Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը 80-ի է հասել․ վարակվածները մոտ 2000-ից ավելի են

Հունվարի 26-ին Չինաստանի իշխանությունները գրանցել են կորոնավիրուսով (2019-nCoV) վարակման 769 նոր դեպք: Հայտնի է 24 մարդու մահվան մասին, միայն երկուսն են դուրս գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացնում է Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովը:

Սրանից մեկ օր առաջ հաղորդվել էր 1975 վարակվածների մասին:

«Հունվարի 26-ին երկրի 30 շրջաններ տեղեկացրել են կորոնավիրուսով վարակվելու 769 նոր դեպքի մասին, նոր ծանր դեպքերը 137-ն են, 24 մարդ մահացել է (բոլորը Հուբեյ նահանգում), երկու մարդու դուրս են գրել հիվանդանոցից, ենթադրյալ վարակվածների թիվը հասել է 3806-ի»,-ասված է հանձնաժողովի հաղորդագրությունում:

Մայրցամաքային Չինաստանի տարածքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2744-ի, նրանցից 80-ը մահացել են:

Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ