fbpx
Աշխարհ

Չինաստանում մտադիր են նվազագույնի հասցնել չքայքայվող տոպրակների օգտագործումը

Չինաստանի իշխանությունները ներկայացրել են միանգամյա պլաստիկի օգտագործման կրճատման ընդգրկուն պլան: Այդ մասին հաղորդել է BBC-ն:

Մինչև 2020 թվականի վերջը խոշոր քաղաքներում կարգելվեն չքայքայվող պլաստիկե տոպրակները: Իսկ բոլոր քաղաքներում և բնակավայրերում դրանք կարգելեն մինչև 2022 թվականը:

Երկրի ամբողջ տարածքում գործող լիակատար արգելքն ուժի մեջ կմտնի 2025 թվականին. մինչ այդ պահը խանութները դեռ կարող են օգտագործել այդպիսի տոպրակներ թարմ մթերքների փաթեթավորման համար: Չինական հասարակությունում մինչև 2020 թվականի վերջը չեն մնա միանգամյա ձողիկներ:

Բացի դրանից՝ ողջ ռեստորանային ինդուստրիան պետք է 30 տոկոսով կրճատի միանգամյա պլաստիկե առարկաների օգտագործումը: Հյուրանոցները մինչև 2025 թվականը պարտավոր են հրաժարվել կենվորներին միանգամյա պլաստիկե իրերի տրամադրումից: Արգելքի տակ է նաև 0,025 միլիմետր հաստությամբ տոպրակների արտադրությունն ու վաճառքը:

Չինաստանը պլաստիկի խոշորագույն սպառողներից մեկն է աշխարհում, երկրի իշխանությունները տարիներով փորձում են լուծել տոննաներով չքայքայվող թափոնների խնդիրը: ՉԺՀ-ում ամենամեծ աղբակույտն զբաղեցնում է մոտավորապես 100 ֆուտբոլային դաշտ, և այն իր ռեսուրսները 25 տարի ավելի շուտ է սպառել, քան պլանավորված էր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ