Մարտի 16-ին Չինաստանում անհաջողությամբ է ավարտվել նոր սերնդի միջին չափի Long March-7A հրթիռի առաջին փորձարկումը: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում անելով չինական Սինխուա գործակալությանը:
«Չինացի տիեզերական ինժեներները ուսումնասիրում են ձախողման պատճառները»,-ասված է հաղորդագրությունում:
Long March-7A-ն չինական նոր սերնդի հրթիռ է, որն օգտագործում է վառելիքի էկոլոգիապես մաքուր բաղադրիչներ` հեղուկ թթվածին և կերոսին: