fbpx
Աշխարհ

Չինաստանում նոր վիրուսի հետևանքով զոհեր կան․ այն տարածվել է նաև երկրի սահմաններից դուրս

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից արդեն 9 մարդ է մահացել, գրանցվել է վարակման 440 հաստատված դեպք: Այդ մասին հունվարի 22-ին Պեկինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՉԺՀ-ի հիգիենայի և առողջության հարցերի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Լի Բինը:

Ավելի վաղ հաղորդվել էր վարակման 324 դեպքի և վեց մահացածի մասին:

Վիրուսն արդեն տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս, վարակման դեպքեր են արձանագրվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում, վարակման կասկածանքով դեպքեր են գրանցվել Սինգապուրում, Հոնկոնգում և Ավստրալիայում: Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ վիրուսը մարդուց փոխանցվում է մարդու:

Բժիշկների խոսքով՝ կորոնավիրուսի համար բնորոշ են այնպիսի ախտանիշեր, ինչպիսիք են հարբուխը, հազը, կոկորդի ցավը և կրծքի ճնշվածության զգացումը: Հնարավոր են նաև գլխացավերի և տենդի հայտնվելը, որը կարող է տևել մի քանի օր: Ռիսկի խմբում են թուլացած իմունային համակարգով անձինք, երեխաներն ու տարեցները: Նրանց մոտ դիտվում են թոքաբորբի ու բրոնխիտի նմանվող ախտանիշեր: Սպասվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 22-ին արտահերթ նիստ կանցկացնի Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ