Չինաստանի Հուբեյ նահանգում տարածաշրջանային առողջապահության կոմիտեի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ է ազատվել աշխատանքից: Այս մասին հաղորդում է CGTN հեռուստաալիքը:
Պաշտոնից ազատվել են Առողջապահության կոմիտեում Չինաստանի Կոմունիստական կուսակցության հանձնաժողովի քարտուղար Չժան Ցզինը և Առողջապահության կոմիտեի ղեկավար Լյու Ինցզին: Այս երկու պաշտոնները կզբաղեցնի ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի ղեկավարի նորանշանակ տեղակալ Վանգ Հեշենգը, որը վերջերս ներառվել էր Առողջապահության տարածաշրջանային կոմիտեի կազմում:
2019 թվականի դեկտեմբերից ի վեր Հուբեում 31,728 մարդ էր վարակվել (Ուհանում` 18454): 974 հիվանդ մահացել է (Ուհանում՝ 748): Անցած երկուշաբթի օրը Հուբեյում վարակի 2097 նոր դեպք է գրանցվել. սա ամենացածր ցուցանիշն է 9 օրվա ընթացքում: Մեկ օրվա ընթացքում 103 մարդ է մահացել: Մահացության մակարդակը ընդհանուր նահանգում 3.07 տոկոս է կազմել: