Աշխարհ
02:00 17/12/2019

Չինաստանը չի հաստատել առևտրային համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունը

Չինաստանն առայժմ չի հաստատում ամերիկյան կողմի հայտարարությունը, թե առևտրային համաձայնագրի առաջին մասի ստորագրումը տեղի կունենա արդեն հաջորդ ամիս, ամբողջ տեղեկատվությունը կհրապարակվի ժամանակին: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը։

Անցած ուրբաթ Չինաստանը և ԱՄՆ-ը հայտարարեցին, որ համաձայնեցրել են առևտրային համաձայնագրի առաջին մասի տեքստը։ Դրա շրջանակում կողմերը պայմանավորվել են նոր տուրքեր չմտցնել միմյանց նկատմամբ, որոնք պետք է ուժի մեջ մտնեին դեկտեմբերի 15-ին։

Կիրակի օրը ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերն ասել էր, որ առևտրային գործարքի առաջին փուլի ստորագրումը տեղի կունենա 2020 թվականի հունվարի սկզբին։

«Այժմ Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է ավարտեն պարտադիր իրավաբանական ընթացակարգերը, դրանից հետո մենք կորոշենք ճիշտ տեղն ու ամսաթիվը համաձայնագրի պաշտոնական ստորագրման համար»,- ասել էր դիվանագետը, երբ նրան խնդրել էին հաստատել, թե իսկապես կողմերը պատրաստ կլինեն ստորագրել համաձայնագիրը հաջորդ տարվա հունվարի սկզբին։

Նա հավելել է, որ երկու երկրների աշխատանքային խմբերը շարունակում են խորհրդակցությունները, համապատասխան տեղեկությունը կհրապարակվի ժամանակին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ