fbpx
Աշխարհ

Չինաստանը դեմ է արտահայտվել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին

ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը հայտարարել է, որ Չինաստանը դեմ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»։

«Չինաստանը վճռականորեն հանդես է գալիս Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների դեմ: Մենք ափսոսանք ենք հայտնում ԱՄՆ-ի գործողությունների առնչությամբ, որոնք տանում են իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության էսկալացմանը»,- ասել է Գեն Շուանը ճեպազրույցում:

Նա նաև ընդգծել է, որ Չինաստանը վճռականորեն պաշտպանելու է իր ընկերությունների շահերն Իրանում:

Նշենք, որ ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանը մայիսի 8-ին իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնագրի անդամ երկրներին հինգ նամակ է ուղարկել իր պարտավորությունների մի մասը դադարեցնելու վերաբերյալ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ