fbpx
Աշխարհ

Չինաստանը դժգոհ է Հոնկոնգի վերաբերյալ G7-ի ղեկավարների հայտարարությունից

Չինաստանը խիստ դժգոհություն և վճռական բողոք է հայտնում Հոնկոնգի իրադրության վերաբերյալ G7-ի ղեկավարների հայտարարության կապակցությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ամփոփելով G7-ի՝ Բիարիցում կայացած գագաթնաժողովի արդյունքները, հայտարարել է, որ ղեկավարները քննարկել են Հոնկոնգի իրադրությունը և կոչ արել՝ խուսափելու բռնությունից:

«Մենք վճռական դժգոհություն և բողոք ենք հայտնում Հոնկոնգի վերաբերյալ G7-ի ղեկավարների անպատասխանատու հայտարարությունների կապակցությամբ»,- ճեպազրույցում հայտարարել է Գեն Շուանը:

Նա ընդգծել է, որ Հոնկոնգը Չինաստանի ներքին գործն է, և ոչ մի պետություն իրավունք չունի խառնվելու այդ հարցին:

Նա հավելել է, որ Հոնկոնգում բռնի գործողությունները շարունակվում են արդեն ավելի քան երկու ամիս, դա ուժգին հարված դարձավ իրավունքի գերակայության, հասարակական կարգի համար:

«Մենք ինքներս կարող ենք լուծել մեր հարցերը»,- ընդգծել է Գեն Շուանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ