fbpx
Աշխարհ

Չինաստանը ևս կոչ է արել Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունենրը

Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում և համաշխարհային հանրակցության հետ միավորի ջանքերը մերձավորարևելյան տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարելու համար: Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:

«Չինաստանը կտրականապես դեմ է այն բանին, որ միջազգային հարցերը լուծվեն ուժի կիրառման ճանապարհով։

Մենք կարծում ենք, որ Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությունները և վերադառնա գոյություն ունեցող խնդիրների կարգավորման քաղաքական գործընթացին: Մենք պահանջում ենք, որ թուրքական կողմը պատասխանատվություն դրսևորի և միջազգային հանրակցության հետ միավորի ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում»,-ասել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ