Չինաստանը լուսանկարներ է հրապարակել Մարսից-Azat TV
Աշխարհ

Չինաստանը լուսանկարներ է հրապարակել Մարսից

Չինաստանի պետական տիեզերական վարչությունը շաբաթ մի շարք լուսանկարներ է հրապարակել Մարսից, որոնց ստացվել են «Տյանվեն-1» տիեզերական զոնդից, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Զոնդի հարթակը Մարսի ուղեծրում աշխատում է 526 օր՝ գտնվելով Երկրից 3,5 մլն կմ հեռավորությամբ: Լուսանկարի փոխացումը տևել է 19,5 րոպե:

Զոնդն արձակվել է 2020 թվականի հուլիսի 23-ին Հայնան նահանգի Վենչան տիեզերակայանից: Անջատվող մոդոլի վայրէջքից հետո ուղեծրային սարքը շարունակում է տեղաշարձվել Մարսի շուրջ՝ մոլորակի շուրջ ամբողջական պտույտ կատարելով երկու մարսիական օրվա ընթացքում (24 ժամ 39 րոպե):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ