fbpx
Աշխարհ

Չինաստանը Մեծ Բրիտանիայի 9 քաղաքացու պատժամիջոցների է ենթարկել

Չինաստանը որոշել է պատժամիջոցներ սահմանել Մեծ Բրիտանիայի 9 ֆիզիկական և 4 իրաբանական անձերի նկատմամբ։

Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ պատժամիջոցների մասին հայտարարություն է տարածել Չինաստանի ԱԳՆ-ն։ Նշվում է նաև, որ պատժամիջոցներ կիրառելու համար պատճառ է հանդիսացել Սինցզյան-Ույղուրի շրջանում տիրող իրավիճակի մասին սուտ և ապատեղեկատվություն տարածելը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մի քանի երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, պատժամիջոցներ էին սահմանել չինացի մի շարք պաշտոնյաների նկատմամբ, քանի որ լուրեր էր շրջանառվել՝ Սինցզյանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։

Ինչ վերաբերվում է Չինաստանի կիրառած պատժամիջոցներին, ապա տվյալ դեպքում երկիրն արգելել է 9 անձանց ու նրանց ընտանիքի անդամներին մուտք գործել Չինաստան, իսկ Չինաստանի քաղաքացիներին ու չինական ընկերություններին՝ գործ ունենալ տվյալ անձանց հետ։ Ինչ վերաբերվում է պատժամիջոցների տակ հայտված իրավաբանական անձանց, ապա տվյալ դեպքում կրկին չինացիներն ու տեղական ընկերությունները չեն կարող գործ ունենալ տվյալ ընկերությունների հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ