2018 թվականին Չինաստանն իրականացրել է ռեկորդային թվով տիեզերական արձակումներ և այդ ցուցանիշով առաջ անցել մյուս երկրներից։
Անցած տարի Չինաստանն իրականացրել 39 տիեզերական արձակում։ Այս մասին հայտնում է China Daily-ն։ Այդ ցուցանիշը գերազանցում է անցած տարի ՌԴ-ի, ԵՄ-ի և Հնդկաստանի իրականացրած հարձակումները միասին։
Ցուցանիշով երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, որն անցած տարի 34 արձակում է իրականացրել։
Հաղորդում է shantnews.am-ը։