fbpx
Գիտություն

Չինաստանը Երկիր մոլորակի դիտարկման նոր արբանյակ է արձակել

Հոկտեմբերի 5-ին Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգի Թայյուան տիեզերակայանից Երկիր մոլորակի միկրոալիքային հեռակառավարման զոնդավորման արբանյակ է արձակվել:

Արբանյակը, որը կոչվում է «Գաոֆեն 10», ունակ է լուսանկարներ փոխանցել մեկ մետրից պակաս լուծաչափով: Արբանյակը մշակվել է  Տիեզերական տեխնոլոգիաների Շանհայի ակադեմիայում:

Այն արձակվել է CZ-4C հրթիռակրի օգնությամբ և բարեհաջող դուրս է բերվել ծրագրված ուղեծիր: Սա «Չանչժեն» շարքի հրթիռակիրների օգնությամբ իրականացված 314-րդ թռիչքն էր:

Նշվում է, որ այն օգտագործվելու է պետության տարածքի համընդհանուր հետազոտությունների, քաղաքաշինության պլանավորման, ճանապարհային ցանցի նախագծման, հացահատիկի բերքատվության գնահատման, բնական աղետների կանխարգելման, արտակարգ իրավիճակների կառավարման և տարերային աղետների հետևանքների վերացման ոլորտում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ