fbpx
Սպորտ

Ճիշտ չէ, որ Ռեալն ավելի խոցելի է դարձել. Կոկե

Մադրիդի «Ռեալ»-ը վերջին շրջանում խիստ քննադատությունների է արժանանում։ Ակումբը գտնվում է անցումային փուլում: Սակայն «Ատկետիկո»-ի ավագ Կոկեն այլ կարծիք ունի այս հարցի շուրջ:

«Ճիշտ չէ, որ «Ռեալ»-ն ավելի խոցելի է դարձել: Նրանք գլխավորում են Լա լիգայի մրցաշարային աղյուսակն ու դա պատահական չէ: «Վանդա Մետրոպոլիտանո»-ում խաղում ենք արդեն երկու տարի ու եկել է ժամանակը, որպեսզի այստեղ հաղթենք նաև դերբիում: Գիտեմ, որ երկրպագուները շատ են ուզում տեսնել դա»,- իսպանացու խոսքերը փոխանցում է AS-ը:

«Ատլետիկո» – «Ռեալ» խաղը կայանալու է սեպտեմբերի 28-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ