Աշխարհ

ՉԺՀ-ն հայտնել է, թե ինչ շահույթ կունենա ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրից

Չինաստանն օգուտ կստանա Միացյալ նահանգներից ներմուծման շնորհիվ, որը պետք է մեծանա ամերիկաչինական առևտրային համաձայնագրի առաջին փուլի պահանջներին համապատասխան: Այս մասին հայտարարել է Չինաստանի Զարգացման և բարեփոխումների պետական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մեն Վեյը:

«Չինաստանի համար շահավետ է ԱՄՆ-ից ներկրումը, քանի որ դա կնպաստի որակյալ ապրանքների և ծառայությունների համար մեր սպառողների պահանջարկի մեծացմանը։ Միացյալ Նահանգները կարող են ապահովել Չինաստանին որակյալ էներգակիրներով, ինդուստրիալ մշակման, գյուղատնտեսական և բժշկական, ինչպես նաև ֆինանսական ոլորտի ապրանքներով»,-պարզաբանել է նա։

Մեն Վեյի խոսքով՝ Չինաստանը և ԱՄՆ-ը հրաշալի փոխլրացնում են միմյանց ինչպես մակրոտնտեսական կառուցվածքում, այնպես էլ աճի առանձնահատկությունների, ռեսուրսային բազայի առումով:

«Միացյալ Նահանգների հետ առևտրատնտեսական համագործակցության ակտիվացումը համապատասխանում է Չինաստանի որակյալ զարգացման պահանջներին և կարող է նպաստել մեր ներքին շուկայի մրցունակության բարձրացմանը, դրանում ներկայացված ապրանքների և ծառայությունների որակի աճին: Չինական ընկերությունները կշարունակեն մեծացնել ԱՄՆ-ից ներկրման ծավալները Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին և շուկայի սկզբունքներին համապատասխան»,-հավելել է Մեն Վեյը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ