fbpx
Աշխարհ

ՉԺՀ թռիչքները դադարեցրել է արդեն 46 ավիափոխադրող

Ներկայումս արդեն 46 օտարերկրյա ավիափոխադրողներ դադարեցրել են թռիչքները ՉԺՀ: Այս մասին հայտարարել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։

Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը շատ երկրների ու ընկերությունների հարկադրել է Չինաստան և այնտեղից ուղևորությունների սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել:

«Նոր տիպի կորոնավիրուսի տարածման կապակցությամբ միջազգային ավիացիոն շուկայում պահանջարկը կտրուկ նվազել է, մի շարք երկրներ սահմանափակումներ են մտցրել Չինաստանի քաղաքացիների մուտքի ու ելքի վրա:

Ներկա դրությամբ արդեն 46 օտարերկրյա ավիափոխադրողներ հայտարարել են (Չինաստան) և մայրցամաքային Չինաստանից չվերթերի դադարեցման մասին»,-ասված է վարչության հաղորդագրության մեջ։:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ