fbpx
Առողջապահություն

Չկա առողջություն առանց հոգեկան առողջության. Արսեն Թորոսյան

Մայիսի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ամփոփելով իր պաշտնովարման մեկ տարին, կարևորեց նաև հոգեկան առողջության պահպանմանն ուղղված աշխատանքները: «Չկա առողջություն առանց հոգեկան առողջության», – ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանը նշեց, որ հայեցակարգային առումով գնում են դեպի համայնքային հոգեկան առողջության և ոչ թե աշխատում են միայն կոնկրետ հաստատությունների զարգացման ուղղությամբ: Արդյունքում հիվանդներն իրենց բուժումը և հսկողությունը կստանան հոգեկան առողջության համայնքային կենտրոններում: Նախարարը նշեց, որ հնարավոր է փոքր հաստատություններ կառուցվեն:

«Գնում ենք էլի առաջնային օղակ, ոչ թե այդ պացիենտներին մեկուսացնելու սկզբունքով: Անձնակազմի հետ աշխատում ենք, որ բռնության դեպքեր չլինեն: Եթե լինում են, չենք թաքցնում: Եթե կան չարամտորեն բռնություն գործադրողներ, բարձրաձայնում ենք, որ նրանք պատժվեն օրենքի ողջ խստությամբ, իսկ ընդհանրապես հոգեբուժության մեջ հիվանդի նկատմամբ ուժ գործադրելը երբեմն անհրաժեշտ է լինում հենց հիվանդի առողջությունը պահպանելու համար: Պետք է տարբերենք բռնությունը՝ ուժ գործադրելով հանգստացնելուց», – ասաց նախարարը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ