fbpx
Սպորտ

Չեմպիոնների լիգայից Բարսելոնայի դուրս մնալը ֆինանսական մեծ հարված կհասցնի ակումբին

Չեմպիոնների լիգայից «Բարսելոնայի» դուրս մնալը ֆինանսական մեծ հարված կհասցնի ակումբին։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ը, կատալոնական ակումբը ակնկալում էր, որ այս տարի դուրս կգա Չեմպիոնների լիգայի առնվազն 1/4 եզրափակիչ։ Սակայն այդպես չեղավ: Չեմպիոնների լիգայից դուրս մնալու վնասը գնահատվում է ավելի քան 30 միլիոն եվրո։

«Բարսան» հույս ուներ ստանալ 9,6 միլիոն՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար, 10,6 միլիոն՝ քառորդ եզրափակիչ դուրս գալու համար՝ գումարած եկամուտը հովանավորներից, հեռուստատեսությունից և խաղերից:

Այժմ կատալոնական ակումբին պետք է գոնե Եվրոպա լիգայի եզրափակիչ դուրս գալ, որպեսզի որոշակիորեն փոխհատուցի կորուստները։
Համեմատության համար նշենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար ակումբները վաստակում են 15,5 միլիոն, իսկ ԵԼ-ի եզրափակիչ դուրս գալու համար՝ 4,6 միլիոն: Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար ակումբները ստանում են 20 միլիոն, ԵԼ-ում՝ 8,6 միլիոն եվրո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ