fbpx
Սպորտ

Պաշտոնական․ ՉԼ-ի ՊՍԺ-Բորուսիա խաղը կանցկացվի առանց հանդիսականների

Կորոնավիրուսի տարածման հետևանքով ՊՍԺ – «Բորուսիա» Դորտմունդ խաղը կանցնի առանց հանդիսականների։

Հանդիպումն անցկացվելու է Չեմպիոններ Լիգայի 1/8-րդ եզրափակչի շրջանակներում։

Երկրպագուների համար Փարիզի «Պարկ Դը Պրենս» մարզադաշտի փակվելու մասին հայտարարել է տեղի ոստիկանությունը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում, պաշտոնական տվյալների համաձայն, այս պահի դրությամբ գրանցվել է 1209 նոր կորոնավիրուսով վարակի դեպք, որոնցից 19-ը մահվան ելքով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ