fbpx
Սպորտ

ՉԼ փլեյ-օֆֆ փուլի առաջին օրվա արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլը մեկնարկեց։

Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ մրցեց «ՊՍԺ»-ի հետ։ Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, իսկ երկրորդ կեսում թիմերն առավել ակտիվ էին։

69-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Էրլինգ Հալանդը։ 75-րդ րոպեին Նեյմարը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Երկու րոպե անց Հալանդը իր հաշվին դուբլ ձևակերպեց՝ խփելով իր 10-րդ գոլը լիգայի գործող խաղարկությունում։

Այսպիսով՝ խաղն ավարտվեց «Բորուսիա»-ի հաղթանակով՝ 2։1 հաշվով։

Երեկ միմյանց դեմ մրցեցին նաև Մադրիդի «Աթլետիկոն» և «Լիվերպուլը»։ Տանտերերը նվազագույն հաշվով հաղթանակ տարան: Խաղը տեղի է ունեցել Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում:

Հանդիպման միակ գնդակը խաղի 4-րդ րոպեին խփել է կիսապաշտպան Սաուլ Նիգյեսը:

Իսկ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին Լիվերպուլում:

https://www.youtube.com/watch?v=EOAky4fTysM

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ