Աշխարհ

Չնայած համաճարակին Շվեդիայի իշխանությունը կոչ է անում դուրս գալ և մաքուր օդ շնչել

Շվեդիան Եվրամիության միակ երկիրն է, որը հրաժարվել է կորոնավիրւսի պատճառով կարանտինից։

Իշխանությունները  Շվեդիայում մարդկանց խորհուրդ են տալիս փողոց դուրս գալ և մաքուր օդ շնչել: Երկրում բաց են դպրոցները, ռեստորաններն ու բարերը։

Չնայած նրան, որ Եվրոպական գրեթե բոլոր երկրները կարանտին են հայտարարել Շվեդիայում արգելված են միայն ավելի քան 500 մարդու մասնակցությամբ հավաքները: Միևնույն ժամանակ, եվրոպական այլ երկրներում, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, արգելված են մինչև 2 մարդու մասնակցությամբ հավաքները:

Շվեդիայի իշխանությունները հայտարարել են, որ նման սահմանափակումները քաղաքացիների ազատության կոպտագույն խախտում են:

ԱՀԿ խորհրդական և  Շվեդիայի նախկին համաճարակաբան Յոհան Գիզեկեն երկուշաբթի քաղաքացիներին կոչ է արել փողոց դուրս գալ, մաքուր օդ շնչել, տաք սուրճով թերմոսներ վերցնել և գնալ պիկնիկի՝ հետևելով խելամիտ հեռավորությանը: Նրա խոսքով՝ մտշապես տանը մնալը վնասակար է առողջության համար:

Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ Շվեդիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2526 և մահվան 62 դեպք:

Աղբյուրը՝ The Daily Mail-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ