fbpx
Սպորտ

Չնայած Ռոնալդուի հետ ընկերությանը, ես կընտրեի Մեսսիին․ Ռունի

«Դերբի Քաունթիի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին  խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։  Ռունին Ռոնալդուի մասին ասել է, որ ակնհայտ է եղել, որ նա ցանկանում է, աշխարհի լավագույն ֆուտբոլիստը դառնալ։ Նա Մեսսիի մասին ասել է` գոլ խփելիս պարզապես գլորում է և դա շատ հեշտ տեսք ունի:

«Երբ մենք նոր էինք սկսել խաղալ իրար հետ, Ռոնալդուն այդքան կենտրոնացած չէր գոլերի վրա: Բայց ակնհայտ էր՝ այն ամենն ինչ նա ցանկանում է, աշխարհի լավագույն ֆուտբոլիստը դառնալն է: Նա մշտապես մարզվում էր, և դա իր արդյունքն էր բերում: Կրիշտիանուն անհավանական ռմբարկու դարձավ:

Հնարավոր է՝ նա և Մեսսին պատմության երկու լավագույն ֆուտբոլիսներն են:
Բայց, չնայած Ռոնալդուի հետ ընկեորւթյանը, ես կընտրեի Մեսսիին: Հենց այն նույն պատճառով, թե ինչու եմ ես սիրում դիտել Չավիի ու Սքոուլզի խաղը. նրա խաղում կա այն. ինչը չկա մյուսների մոտ: Խոսքն ինքնատիրապետման մասին է: Չեմ կարող հիշել, որ Մեսսին գոլ խփեր ամբողջ ուժով հարվածելուց հետո: Իր գոլերը նա պարզապես գլորում է և դա շատ հեշտ տեսք ունի»,-ասել է Ռունին։

Ռունին հավելել է, որ Ռոնալդուն անխիղճ է դաշտում, նա մարդասպան է, բայց Մեսսին կխոշտանգի քեզ, նախքան սպանելը: Մեսսիի դեպքում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա ավելի շատ հաճույք է ստանում խաղից։

Աղբյուրը՝ The Times․

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ