fbpx
Աշխարհ

Չնայած թալիբների սպառնալիքների՝ Աֆղանստանում նախագահ կընտրեն

Այսօր Աֆղանստանում ավարտվել են սեպտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Երկիրն ընտրությունների է գնում «Թալիբան» շարժման սպառնալիքների ֆոնին: Թալիբները վերջին օրերին մի շարք ահաբեկչություններ են իրականացրել և խոստացել են շարունակել հարձակումները՝ նախագահական ընտրությունները խափանելու նպատակով:

Աֆղանստանում կա ավելի քան 9 մլն ընտրող: Ընտրությունների անվտանգությունն ապահովելու գործում ներգրավված է անվտանգության ուժերի 70 հազար աշխատակից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ