Քաղաքականություն

Նիկոլը Պուտինի ճնշումներին տեղի է տվել. Գագիկ Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը գրառում է կատարել Facebook-ում: Քամալյանը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը:

«Հիասթափվելը քաղաքական կատեգորիա չէ, առավել եւս խռովարարությունը։

Այո՛, Նիկոլը Պուտինի ճնշումներին տեղի է տվել ու կարելի է ասել 2018 թվականի իրադարձությունների դեմ ընթացող կուլիսային ճնշումները սկսել է մեծ թափով նկատելի դառնալ՝ հատկապես հուլիսյան սահմանային լարվածություններից հետո։

Ռուսական իմպերիան նաեւ ձեռքի հետ սկսել է իրականացնել գործակալական ցանցի սերնդափոխություն։
(Սա ի միջի այլոց)

Շատերի համար անակնկալ էր ՍԴ դատավորների ընտրությունների հետ կապված իմ կտրական դիրքորոշումը, բայց ես ունեմ անքակտելի սկզբունքներ, որը երբեք չի կարող պայմանավորվել քաղաքական համակրություններով ու հակակրություններով»,-ասվում է գրառման մեջ։

Հիասթափվելը քաղաքական կատեգորիա չէ, առավել եւս խռովարարությունը։Այո՛, Նիկոլը Պուտինի ճնշումներին տեղի է տվել ու կարելի…

Geplaatst door Գագիկ Քամալյան op Dinsdag 15 september 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ