«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն, հայտնում են Ոստիկանության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ժամը 10։00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 տրանսպորտային միջոց, որոնցից 4-ի ղեկին եղել են անչափահասներ։
ՃՈ-ն հորդորում է՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց և կոչ է անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։