fbpx
Իրավական

ՃՈ-ն Վերջին զանգի օրն արձանագրել է անչափահասների կողմից մեքենա վարելու 20 դեպք

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ոստիկանությունը հորդորել էր վարորդական իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտներին թույլ չտալ մեքենա վարել: Նաև զգուշացվել էր, որ նման դեպքերի նկատմամբ ներողամտություն չի ցուցաբերվելու: Նպատակը շրջանավարտների մասնակցությամբ որևէ միջադեպ կամ պատահար բացառելն էր։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ այդուհանդերձ եղան ծնողներ, որոնք թույլ տվեցին, որ իրենց անչափահաս զավակները մեքենա վարեն։

Ըստ աղբյուրի՝ հունիսի 4-ի ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանների կողմից ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 48 տրանսպորտային միջոցից 20-ի ղեկին անչափահասներ էին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ