fbpx
Կառավարություն

Չորրորդ եռամսյակում գործարքները երրորդի համեմատ աճել են ավելի քան 16 տոկոսով

2018 թվականի չորրորդ եռամսյակում Հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 46 449 գործարք, ինչը նույն տարվա երրորդ եռամսյակի համեմատ 16.1 %-ով ավելին է, տեղեկացնում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Երևանում 2018 թվականի չորրորդ եռամսյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 մ. մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 2.1 %-ով, իսկ 2017 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ՝ 10.9 %-ով: Մարզերի քաղաքներում 2018 թվականի չորրորդ եռամսյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 մ. մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 0.6 %-ով:

2018 թվականի ընթացքում Հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 162 459 գործարք, ինչը 2017 թվականի համեմատ 13.3 %-ով ավելին է:

Երևան քաղաքում 2018 թվականին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 մ. մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2017 թվականի համեմատ աճել են 7.2 %-ով:

Ի դեպ, Երևանում 2018 թվականի դեկտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 մ. մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի նոյեմբերի համեմատ աճել են 0.7 %-ով, իսկ 2017 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 10.6 %-ով:

Առավել մանրամասն և ամփոփ տվյալները հունվարի 29-ին կտեղադրվեն Կադաստրի կոմիտեի կայքէջում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ